Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը ձգտում է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական կոալիցիա ձևավորել

ԱՄՆ-ը ձգտում է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական կոալիցիա ձևավորել
10.07.2019 | 20:07

ԱՄՆ-ը ձգտում է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական կոալիցիա ձևավորել՝ ապահովելու նավագնացության անվտանգությունը: ԱՄՆ Զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ Ժոզեֆ Դանֆորդն ասել է, որ ԱՄՆ-ի պլանի համաձայն միջազգային ռազմական կոալիցիան ապահովելու է «ռազմավարական ջրերի» անվտանգությունն Իրանի և Եմենի մոտ:

«Մենք հիմա քննարկումների մեջ ենք մի շարք երկրների հետ՝ տեսնելու, թե կարող ենք միասին կոալիցիա ստեղծել՝ Հորմուզի նեղուցով և Բաբ ալ-Մանդաբով ազատ նավագնացություն ապահովելու համար: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի՝ որ երկրները քաղաքական կամք ունեն այդ նախաձեռնությունը պաշտպանելու համար, որից հետո մենք ուղիղ կաշխատենք զինվորականների հետ, կոնկրետ հնարավորությունները ճշտելու համար», - ասել է Ժոզեֆ Դանֆորդը:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ