Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դոնալդ Տուսկ. Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար

Դոնալդ Տուսկ. Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար
10.07.2019 | 20:09

Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար՝ մամուլի ասուլիսում ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Իմ այցելությունն ապացույց է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին։ Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ կշարունակի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրել», - նշեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ինքը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հարցերում։

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ