«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը կրոնական ազատության խախտում է

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը կրոնական ազատության խախտում է
10.07.2019 | 20:14

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»: Հիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր «կրոնական ազատության խախտում»՝ տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Դատարանի հիմնավորման մեջ ներկայացված են պատրիարք Մութաֆյանի՝ հիվանդության պատճառով անգործունակ ճանաչվելու շրջանից մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները: «Հայ համայնքի համար շատ կարևոր գործունեություն իրականացնող պատրիարքի ընտրությունները 10 տարուց ավելի է, ինչ հայ համայնքի կամքին հակառակ, անընդհատ հետաձգվում են: Կրոնի և հավատքի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումները միայն տվյալ կրոնի և հավատքի ներկայացուցիչները իրավունք ունեն կայացնելու»,- նշված է հիմնավորման մեջ:


2019-ի մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա ղեկավարելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ