Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը հեռանում է

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը հեռանում է
10.07.2019 | 20:16

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը որոշել է հեռանալ իր պաշտոնից՝ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության՝ իր գնահատումները մամուլ թափանցելու սկանդալից հետո՝ հաղորդել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն: Դեսպանի հեռանալու առթիվ արդեն ափսոսանք է հայտնել թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: «Այս առավոտ ես խոսեցի Քիմ Դերոքի հետ: Ես նրան մեծ ափսոսանք հայտնեցի, որ նա անհրաժեշտ է համարել թողնել Վաշինգտոնում դեպանի իր պաշտոնը»,- ասել է նա Համայնքների պալատում։

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ