«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները
10.07.2019 | 20:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Տուսկին ՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

«Պարոն Տուսկ, ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ: Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարևորում ենք ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում և շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար», – նշել է ՀՀ վարչապետը:


ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում և հանդիպում ունենալ ՀՀ վարչապետի հետ: «Պարոն վարչապետ, սա մեր առաջին հանդիպումն է Երևանում: Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և Ձեզ հետ սկսած արդյունավետ շարունակական երկխոսությունը՝ ուղղված մեր փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու սերտացմանը», – ասել է ԵԽ նախագահը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հայաստանի վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ խոսելով անկախ դատաիրավական համակարգի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դատական անկախ համակարգի կայացումը Հայաստանի համար օրակարգային առաջնահերթություն է, և եվրոպական կառույցների, այդ թվում՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական օժանդակությունն այդ գործընթացին մեծ կարևորություն ունի մեր երկրի համար: Դոնալդ Տուսկը նշել է, որ եվրոպական կողմը լիովին վստահում է ՀՀ վարչապետի և կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Հայաստանին այդ բարեփոխումը հաջողելու հարցում:


Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է առաջիկայում այս ուղղությամբ առարկայական երկխոսությունը մեկնարկելու հարցում: Տուսկն ասել է, որ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի ԵՄ անդամ պետություններին:
Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի շուրջ, կարևորել գործընթացի շուտափույթ ավարտին հասցնելը: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2019-ի հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը:


Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորություններին:
Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու տրամաբանությանը և երախտագիտություն հայտնել ԵՄ կողմից այս հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար:


ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահի հանդիպումը շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ: Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ