Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տուսկ. Այստեղ Եվրոպայի սիրտն է բաբախում

Տուսկ. Այստեղ Եվրոպայի սիրտն է բաբախում
10.07.2019 | 20:18

Սա այն տեղն է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը՝ Սևանավանք այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: «Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,- ասաց Տուսկը: Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից՝ ոչ միայն այս տարածաշրջանում: ԵԽ նախագահը երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ: Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարեր տեսնում և շատ տպավորված է:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ