Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոդի կամրջին ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա»-ի վարորդին

Զոդի կամրջին ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա»-ի վարորդին
11.07.2019 | 13:37

Անցած շաբաթ Զոդի կամրջին 6 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա»-ի վարորդին, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Տոյոտա Հիլուքս» ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 210

Մեկնաբանություններ