Իրանի նախագահը սպառնում է Մեծ Բրիտանիային

Իրանի նախագահը սպառնում է Մեծ Բրիտանիային
11.07.2019 | 13:38

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության հուլիսի 10-ի նիստում սպառնացել է, թե Մեծ Բրիտանիան դեռ կբախվի իրանական նավթատար նավը ձերբակալելու հետևանքներին: «Բրիտանացիներն են սկսել ծովային անկայունությունը, և նրանք են ամբողջովին պատասխանատվություն կրում այն ամենի համար, ինչը կլինի հետո»,- ասել է Ռոհանին: Անցած շաբաթ Ջիբլարթարի մոտ բրիտանական ուժերը իրանական նավթակիր են ձերբակալել, պնդելով, որ նավը, խախտելով Սիրիայի հանդեպ ԵՄ պատժամիջոցները, նավթ էր տեղափոխում Սիրիա:

Դիտվել է՝ 120

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao