Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իշխանության ներսում խորքային տարաձայնություններ կան

Իշխանության ներսում խորքային տարաձայնություններ կան
11.07.2019 | 13:41

«Փաստը» գրել է.«Նախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, նաև քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը և կից ներկայացված օրենքների փաթեթը: Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն անցավ, քան առաջինը: Իշխանության խմբակցության, այսպես կոչված, «ոչ փաշինյանական» թևի ներկայացուցիչները այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին և բացահայտ ներկայացրին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին: Այս հանգամանքն առաջացրեց էդմոն Մարուքյանի տարակուսանքը, նա զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա, թե ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ' որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտոնյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը:


Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է շրջանառվող խոսակցությունները, որ ինչքան էլ իշխանությունները խոսում են միասնական թիմ լինելու մասին, միևնույն է՝ կան ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ»:

Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ