Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է
11.07.2019 | 13:43

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմբերից: Խորհրդարանում այլևս արտահերթ նիստեր չեն լինելու:

Այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առաջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալուց: Պատճառը եղել է նաև այն, որ իշխանության առաջարկած նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձևով տապալեց»:

Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ