Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կոռուպցիոն գործեր քննելու համար նախատեսվում է ձևավորել հակակոռուպցիոն դատարաններ

Կոռուպցիոն գործեր քննելու համար նախատեսվում է ձևավորել հակակոռուպցիոն դատարաններ
11.07.2019 | 13:43

Կոռուպցիոն բնույթի գործեր քննելու համար նախատեսվում է ձևավորել հակակոռուպցիոն դատարաններ՝ լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը: Նրա խոսքով՝ Կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսված բոլոր միջոցառումների շնորհիվ հակակոռուպցիոն խորհուրդն ու կոմիտեն կգործեն առավել արդյունավետ, քան նախկինում գործած հակակոռուպցիոն մարմինները։ Փոխնախարարն ասաց, որ կոռուպցիոն գործերի քննման համար կդրվի անհրաժեշտ ողջ գործիքակազմը։
«Մենք այս պահին ունենք հակակոռուպցիոն ռազմավարություն, որը չի առաջացնում ՀԿ-ների լուրջ դժգոհությունը և անհամաձայնություն չի առաջացնում»,- ասաց փոխնախարարը: Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման շուրջ մտահոգություններին՝ փոխնախարարը նշեց, որ այս պահին չկա օրենսդրական նախագիծ, և խոսել կոնկրետ մտահոգությունների մասին տեղին չէ։


Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ի վերջո որշում կայացվեց ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե և ոչ հակակոռուպցիոն անկախ, ունիվերսալ, մեկ միասնական մարմին, փոխնախարարը պատասխանեց, որ դրա գաղափարական հիմքն այն է, որ չպետք է միավորել բնույթով տարբեր երկու ֆունկցիա, մասնավորապես հայտարարագրերի ընդունման գործառույթը և կոռուպցիոն բնույթի գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումները: «Մենք պետք է ունենանք արդյունավետ գործակցություն կանխարգելիչ մարմնի և օպերատիվ հետախուզական մարմնի միջև, և դրա հետ կապված հիմա մենք քննարկումներ ենք տանում։ Բացի այդ, մենք ապահովելու ենք հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի նշանակման անկախության բոլոր բավարար երաշխիքները»,- ասաց Տիգրան Խաչիկյանը։

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ