Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արման Բաբաջանյան. Թամբալությունը, իներտությունն ու դեմոտիվացված գործելաոճը հիմնական շարժիչն է

Արման Բաբաջանյան. Թամբալությունը, իներտությունն ու դեմոտիվացված գործելաոճը հիմնական շարժիչն է
11.07.2019 | 13:48

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետի հետ Բոլնիսիում։
Հունվարի 21-ին աշխատանքային այց Շվեյցարիա։
Հունվարի 25-ին Աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնություն։
Հունվարի 31-ի պաշտոնական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Փետրվարի 27-28-ը պաշտոնական այց Իրան:
Մարտի 4-ին այց Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն։
Մարտի 28-ից 29-ը աշխատանքային այց Ավստրիայի Հանրապետություն։
Մայիսի 12-ից 13-ը աշխատանքային այց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն։
Մայիսի 14-ից 16-ը աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:


Մայիսի 28-ին աշխատանքային այց Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:
Հունիսի 6-ից 7-ը աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ։
Հուլիսի 5-ի նախ այց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Հուլիսի 7–ին պաշտոնական այց Սինգապուր։
Սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած վեց ամիսների պաշտոնական և աշխատանքային այցերն են արտերկիր։ Դրանց մեծ մասը եղել է տարբեր միջազգային ֆորումների և միջոցառումների շրջանակում։ Մեծ մասամբ, բոլոր այցերը ուղեկցվել են տեղի հայ համայնքի, հայ և օտար գործարարների հետ վարչապետի հանդիպումներով։
Պաշտոնական այցերի օրակարգերը ավելի կենտրոնացած են եղել ներդրումների և հեռանկարային ծրագրերի հաստատման և իրագործման վրա։
Հարց վարչապետին, փոխվարչապետներին և տնտեսական բլոկի պատասխանատու նախարարներին՝ վեց ամսվա ընթացքում վարչապետի այսպիսի հագեցած այցերի շրջանակում ձեռք բերված համաձայնագրերից քանիսն է իրագործվել, քանիսն է գտնվում իրագործման փուլում, քանիսն է գտնվում սաղմնային/մշակման փուլում և ենթակա է վերաբանակցման։


Այն ինչ կատարվում է կառավարությունում, առավելապես տնտեսական բլոկում ներդրումների ներգրավման ուղղությամբ, ուղղակի անթույլատրելի է։
Թամբալությունը, իներտությունն ու դեմոտիվացված գործելաոճը հիմնական շարժիչն է։ Այսպես շարունակելը կործանարար է։
Վարչապետը այս ապիկարությանը կամ պետք է վերջ դնի նոր ուժեր ներգրավելով և ներդրումների անընդհատությունը երաշխավորելով կամ կործանումը անխուսափելի է»։

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ