Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Էդմոն Մարուքյան. Մի հատ մեր պառլամենտի քննարկումները նայեք, ադեկվա՞տ է տարածաշրջանի խնդիրներին

Էդմոն Մարուքյան. Մի հատ մեր պառլամենտի քննարկումները նայեք, ադեկվա՞տ է տարածաշրջանի խնդիրներին
11.07.2019 | 13:51

Երեկ Աժ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ լիազոր ներկայացուցչի հաստիքով վարչական պաշտոն և վերջինիս աջակցող գրասենյակ ստեղծելու օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթեցմամբ:


ԼՀԿ-ն դեմ է, որ ՄԻԵԴ-ի վարչությունը Արդարադատության նախարարության համակարգից տեղափոխվի վարչապետի աշխատակազմ: Այս փոփոխությունը լավագույն օրինակն է, որ շարունակվում է նախկին իշխանության մտածողությունը՝ գտնում է ԼՀԿ խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը: «Մի հատ հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչի ենք էս օրենքը ընդունում, ինչի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչը առանձնանում։ Ի՞նչի համար է առանձնանում, ո՞վ գիտի», - ասաց Մարուքյանը։ «Առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, ստեղծել բաժիններ վարչապետի աշխատակազմում, ունենալ բաժնի պետեր, նախարարները լինեն բաժնի պետեր և խորհրդարան ընդհանրապես չգան և լինի խորհրդարան ու վարչապետ կամ էլ ցրենք խորհրդարանը` լինի վարչապետ», - նշեց նա: Օրենքի փոփոխությունը անհրաժեշտություն է, նախկինում համատեղության կարգով էր, և Արդարադատության նախարարությունը զբաղվում էր մնացորդային սկզբունքով: Մինչդեռ ՄԻԵԴ-ում Հայաստանի անելիքը շատ է՝ հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Շատ դեպքերում, այո, ծանրաբեռնված գրաֆիկի շրջանակներում հնարավոր չէ ունենալ այն մոտեցումները Եվրոպական դատարանում, որոնք մեզ անհրաժեշտ էին, իսկ Եվրոպական դատարանում մենք դեռ անելիքներ ունենք և՛ մեր քաղաքացիների իրավունքների հետ կապված, և՛ որոշ անպատասխանատու երկրների կողմից շատ մեծ քանակությամբ հայցեր ներկայացնելու առնչությամբ», - ասաց Վարդանյանը։
Այս փոփոխությամբ հստակեցվել են որոշ պահանջներ: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի նվազագույն տարիքային շեմն է բարձրացել՝ 25-ից դարձել 30 և աշխատանքային փորձը հստակցվել: Հինգ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։ Պարտադիր է նաև ներկայացուցչի ՀՀ քաղաքացիությունը: Այս առաջարկները ԲՀԿ-ինն են և քանի որ ընդունվել են, ԲՀԿ-ն կողմ քվեարկեց, ԼՀԿ-նէ դեմ:


«Ժողովուրդ, մեր հարևան Իրանը պայմանավորվածությունները ոնց որ թե սկսում է փոխել Եվրամիության հետ, ԱՄՆ-ը դուրս է եկել այդ գործարքից։ Տարածաշրջանը լարված է, Վրաստանում տեսնում եք ինչ է կատարվում, Ադրբեջանը ամեն օր պատրաստվում է հարձակվի մեզ վար, մի հատ մեր պառլամենտի քննարկումներին նայեք էլի։ Էս պառլամենտը ադեկվա՞տ է այս իրավիճակին», - արձագանքեց Մարուքյանը։

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ