Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները

ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները
11.07.2019 | 23:14

Կառավարության նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի երեկվա խափանման պատճառները: Վանեցյանն ասաց․ «Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների հետ կապված և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խոր ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, չի եղե՞լ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ՝ արտաքին, ներքին պատճառ չկա: Նա շնորհակալություն հայտնեց Իրանին ու Վրաստանին: «Երեկ, գործնականում ժամը 20:00-ի կողմերը, արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Եվ ես ուզում եմ այս կապակցությամբ, դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս մենք երբ մի ներդրումային ծրագիր էինք քննարկում աշխատանքային կարգով, և քննարկում էինք էդ փոխարկիչի հետ կապված խնդիրը, հենց մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչը ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ, պրակտիկ առումով էդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն: Ուղղակի պետք ա հասկանալ վթարի պատճառները: Երկու վարկած կա արտաքին: Ոնց որ թե ներքին վարկած չունենք էլ: Բայց պետք ա իսկապես քննել, հասկանալ, թե ինչն ա եղել պատճառը», - նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 185

Մեկնաբանություններ