Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանը կազմակերպել է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարների հանդիպումը, բարձրաձայնել Ղարաբաղի խնդիրը

Ադրբեջանը կազմակերպել է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարների հանդիպումը, բարձրաձայնել Ղարաբաղի խնդիրը
11.07.2019 | 23:15

Երեկ Բաքվում ՌԴզինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՊՆ փոխնախարար Վալերի Գերասիմովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիան և Աֆղանստանը: ՌԴ ՊՆ հաղորդագրությունում նշված է, որ Գերասիմովին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: նա հանդիպել է նաև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին: Բանակցություններում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված ու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը Կասպից ծովում: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Գերասիմովի հետ հանդիպմանը Սադիկովն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ նշելով, թե հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն է և խնդիրը պետք է կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Գերասիմովը հանդիպմանը Ղարաբաղի շուրջ հրապարակային հայտարարություններ չի արել, միայն ընդգծել է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման կարևորությունը: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երեկ հանդիպել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ուոլթերսի հետ: Հանդիպմանը Սադիկովը նորից բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության հարցը՝ համոզմունք հայտնելով, թե ապագայում ևս ՆԱՏՕ-ն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:


Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշված է նաև, որ Ուոլթերսը բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում: Նա ընդգծել է, որ դաշինքն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

Դիտվել է՝ 187

Մեկնաբանություններ