Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տուսկը Ֆեյսբուքի իր գլխավոր նկար է տեղադրել հայկական խաչքարերի հետ լուսանկարը

Տուսկը Ֆեյսբուքի իր գլխավոր նկար է տեղադրել հայկական խաչքարերի հետ լուսանկարը
11.07.2019 | 23:20

Հարավկովկասյան երկրներ այցից հետո Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆեյսբուքի իր գլխավոր նկար է տեղադրել Հայաստանի Նորատուս համայնքի խաչքարերի համալիրում արված լուսանկարը: «Հայաստանը եվրոպական ընտանիքի ու մշակույթի բաղկացուցիչ մասն է: Անկեղծ մարդկանց վայր, որոնք արժեվորում են ազատությունը: Սևանավանքը հուշարձան է, որը վկայում է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա հետքի մասին», - գրել է Եվրոպական խորհրդի նախագահը և հրապարակել իր մի քանի լուսանկարներ Սևանավանքում ու Նորատուսի խաչքարերի համալիրում:

Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ