Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արդարադատության նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների

Արդարադատության նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
11.07.2019 | 23:23

Արդարադատության նախարարությունը սկսել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկու առանցքային փաստաթղթերի շուրջ քննարկումների շարքը: Նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 10-ին ընդունել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները: Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, վստահեցրել, որ դրանք լինելու են շարունակական: Նա ներկայացրել է երկու կարևոր ոլորտներում նախատեսվող խորքային բարեփոխումները՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների հստակեցմանը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի ինքնաբացարկի հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը:

Դիտվել է՝ 198

Մեկնաբանություններ