Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամներ է ընտրում

Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամներ է ընտրում
11.07.2019 | 23:24

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում սկսվել է ԲԴԽ դատավոր անդամների թեկնածուների քվեարկությունը։
ԲԴԽ դատավոր անդամների 2 թափուր տեղերի ընտրությանը մասնակցելու համար հայտ են ներկայացրել առաջին ատյանի դատարանի 11 դատավորներ՝ Դավիթ Բալայան, Անահիտ Թումանյան, Վահե Խալաթյան, Գագիկ Հովհաննիսյան, Վարդուհի Հովնանյան, Սիմիզար Հովսեփյան, Արգիշտի Ղազարյան, Մեսրոպ Մակյան, Սուրեն Մնոյան, Ռուբեն Վարդազարյան և Ելենա Քոչարյան։


ԲԴԽ անդամի պաշտոնում մեկ դատավորն ավելի վաղ ընտրվել էր Նախշուն Տավարացյանը, սակայն ինն ամիս առաջ նա դիմում էր գրել ու հրաժարական ներկայացրել։ Թեպետ որոշ իրավաբաններ պնդում են, որ անօրինական է այդ պաշտոնում Տավարացյանի ընտրված համարելը, այդուհանդերձ, այսօր Տավարացյանը հայտարարել էր, որ ինքը ընտրված է օրենքի ուժով և իրեն մնում է միայն երդվել։ Ընտրությունից հետո դատավորները կերդվեն։

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ