Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ
11.07.2019 | 23:25

Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, գրում է Reuters-ը: «Թուրքիայի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների չդադարեցման ֆոնին, ԵՄ-ն որոշել է դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի բանակցությունները և որոշում է ընդունել անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից»,-գործակալությունը մեջբերում է նախագծից հատված, որը կքննարկվի հուլիսի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը: ԵՄ Խորհուրդը կառաջարկի կրճատել 2020-ին Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը, կոչ կանի Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ գործունեությունը: ԵՄ-ն պատրաստ է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Կիպրոսի տարածքային ջրերում չդադարեցնի անօրինական գործողությունները:

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ