Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց ԲԴԽ երկու անդամներին

Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց ԲԴԽ երկու անդամներին
12.07.2019 | 11:23

ԲԴԽ անդամներ են ընտրվել Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը՝ հայտարարեց Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Ռուբեն Վարդազարյանը, Մեսրոպ Մակյանը, Նախշուն Տավարացյանը նաև երդվել են։ «Տիկին Տավարացյանը 2018-ին օրենքի ուժով ընտրվել էր ԲԴԽ անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը», - ասաց Խունդկարյանը։


ԲԴԽ անդամների թափուր տեղի համար դիմում էին ներկայացրել 11 դատավորներ։
Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին Դատավորների ընդհանուր ժողովը որոշեց անդրադառնալ ավելի ուշ։

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ