Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԲԴԽ կազմը՝ իշխանության ճաշակով

ԲԴԽ կազմը՝ իշխանության ճաշակով
12.07.2019 | 11:28

«Հրապարակը» գրում է. ՙԵրեկ դատավորների ժողովն ընտրեց ԲԴԽ 3 անդամ։ Թեև դժվար է դա ընտրություն կոչել, քանի որ կանխատեսելի արդյունք արձանագրվեց։
Ընտրվեցին Երևանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նաև երդվեց դատավոր Նախշուն Տավարացյանը, որ ԲԴԽ անդամ էր ընտրվել վիճելի հանգամանքներում՝ 2018-ի վերջին, ապա հրաժարական տվել։ Բայց պարզվեց, որ նրա ընտրությունն օրինական է։ Հենց այս կազմն էր ուզում իշխանությունը տեսնել ԲԴԽ-ում։ Փաստորեն, մնաց մեկ անդամի թափուր տեղ, որը պետք է զբաղեցնի իրավաբան-գիտնականը՝ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո։ Այնուհետև ԲԴԽ-ն ձեռնամուխ կլինի վեթինգին»:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ