Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինն ու Զելենսկին հեռախոսել են

Պուտինն ու Զելենսկին հեռախոսել են
12.07.2019 | 11:31

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ. «Քննարկվել են Ուկրաինայի հարավարևելյան շրջանում իրավիճակի կարգավորմանը և երկու կողմում պահվող անձանց վերադարձնելուն ուղղված համատեղ աշխատանքին առնչվող հարցերը»: Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ աշխատանքը փորձագետների մակարդակով շարունակելու համար: «Քննարկվել է նաև նորմանդական ձևաչափով հաղորդակցման շարունակության հավանականությունը», - հավելել է Պեսկովը:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ