Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը
12.07.2019 | 11:42

Արցախի ԱԳ նախարարությունը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում՝ իր մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։ «Համոզված ենք, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»,- ընդգծել է նա։


Անի Սարգսյանի խոսքով՝ արցախյան կողմը բազմիցս ընդգծել է խաղաղ գործընթացը շարունակելու համար պայմանների ստեղծման կարևորությունը և հանդես եկել շփման գծում լարվածության թուլացման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ տարբեր կառուցողական նախաձեռնություններով։ «Որպես վերջին օրինակներից մեկը կարելի է նշել պաշտոնական Ստեփանակերտի պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրել արցախյան կողմի տեղադրած սահմանային իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները։ Ավելին, շփման գծի մշտական տեսադիտարկման տվյալ համակարգը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մաս»,- հավելել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ըստ նրա՝ դժբախտաբար, ադրբեջանական կողմը հետևողականորեն մերժում է ինչպես արցախյան կողմի, այնպես էլ միջնորդների առաջարկությունները՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսմեններ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի նախաձեռնությունը, որն ԱՄՆ Կոնգրեսում երկու կուսակցություններից մեծ աջակցություն ստացավ։ Անի Սարգսյանը հույս է հայտնել, որ կոնգրեսմեն Ջուդի Չուի ներկայացրած փոփոխությունը նոր խթան կլինի «Ռոյս-Էնգել առաջարկությունների» իրականացման համար։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ