Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանությունները միջազգային բարձր հարթակներից հայտարարում են՝ ՀՀ-ում խոսքի, մամուլի աննախադեպ ազատություն է, սակայն փաստերն այլ բան են վկայում

Իշխանությունները միջազգային բարձր հարթակներից հայտարարում են՝ ՀՀ-ում խոսքի, մամուլի աննախադեպ ազատություն է, սակայն փաստերն այլ բան են վկայում
12.07.2019 | 23:37

Լրագրողների հետ զրույցում Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ երբևէ նման բան չի եղել, որ մամուլի նկատմամբ 90-ից ավելի դատական հայց լինի: ԺՄ նախագահի կարծիքով՝ այս պատկերն ինչ-որ իմաստով սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների՝ մամուլի վերաբերյալ կոչերն ու հայտարարությունները:

«Բոլոր ժամանակներում իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել: Մենք տեսել ենք լրագրողների դեմ ճնշումներ և այլն: Սակայն մենք սպասում էինք, որ մեր գործընկերը, որը եկավ իշխանության, մեդիայի նկատմամբ վերաբերմունքն այլ կլիներ, սակայն նրանք հարմարվեցին իշխանական կենսակերպին, ու շարունակվեց նույն վիճակը»,-նշեց Սեյրանյանը: Նա նկատեց՝ իշխանությունները միջազգային բարձր հարթակներից հայտարարում են՝ Հայաստանում խոսքի, մամուլի աննախադեպ ազատություն է, սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում»:
Ըստ Սեյրանյանի՝ ազատ խոսքի, մամուլի նկատմամբ այս ոտնձգությունները պետք է ահազանգ լինեն ոչ միայն մամուլի և մեդիայի համար, այլ հասարակության ու քաղաքական գործիչների համար. «Մամուլն այն օղակն է, որը հասարակության ձայնն իշխանություններին է հասցնում: Մամուլի դերը պետք է գիտակցեն բոլորը: Իհարկե, ես գիտեմ, որ ազատ խոսքը հնարավոր չէ լռեցնել, բայց այս քայլերը լրացուցիչ խնդիրների են հանգեցնում թե ֆինանսական, թե տեխնիկական: Կարծում եմ՝ շարքային քաղաքացուց մինչև իշխանավորներ, պետք է այս հարցը բարձրաձայնեն»:


«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը համաձայնեց գործընկերների հետ ու նկատեց՝ մամուլի նկատմամբ դատական հայցերը «կայծակնային արագությամբ» վարույթ են ընդունվում այն դեպքում, երբ դատավորները ծանրաբեռնված են: Արմինե Օհանյանի խոսքով՝ մեր օրերում լրատվամիջոց պահելը, լրատվամիջոցում աշխատելը շատ բարդ է. «Ծանր մրցակցություն է, դժվար պայմաններում են աշխատում լրագրողները, դրանց գումարվում են նման ճնշումները, որոնք բարենպաստ պայմաններ չեն ապահովում լրագրողների համար: Չի կարող երկրի փոխվարչապետը դիմել դատարան, շահի դատը, ու փոքր լրատվամիջոցը հայտնվի 1 մլն տուգանքի տակ: Սա անթույլատրելի է: Օրինակ՝ երբ Սեյրան Օհանյանի կինը մեզ դատի էր տվել, դրա մեջ ֆինանսական փոխհատուցում չկար: Մենք՝ և հասարկությունը, և լրատվադաշտը, պետք է միահամուռ լինենք»:


«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, մեդիափորձագետ Աղասի Ենոքյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վեթինգի, անցումային արդարադատության սպառնալիքի տակ դատարանները վախեցած են և կառավարելի են իշխանությունների կողմից. «Այսօր, երբ իշխանության ներկայացուցիչները դիմում են դատարան, բավականին շահեկան դիրքում են: Երբ մամուլը մտնում է դատական պրոցեսի մեջ, առաջանում են լուրջ խնդիրներ: Դա վերաբերում է ժամանակին, ֆինանսական խնդիրներին: Այս ամենը ճնշում է մամուլը: Առաջ պետական պաշտոնյաները, բիզնեսմենները չէին ուզում, որ իրենց անունը շատ շոշափվեր, խնդիրները դատարան չհասնեին: Իսկ հիմա գնում են դատարան: Սա լուրջ ու վտանգավոր միտում է ազատ խոսքի դեմ: Այստեղ ամենակարևորը լրագրողական համայնքի միասնականությունն է: Պետք է միասնական լուսաբանում լինի»:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ