ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Արմինե Օհանյան. Մամուլին դասեր տալիս վարչապետի ընտանիքը պետք է հաշվի առնի, որ ՀՀ ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերն իրենք են

Արմինե Օհանյան. Մամուլին դասեր տալիս վարչապետի ընտանիքը պետք է հաշվի առնի, որ ՀՀ ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերն իրենք են
12.07.2019 | 23:38

Տարիներ առաջ, երբ ՍԴ-ն ապաքրեականացրեց զրպարտությունը, մանրամասն նկարագրվեց՝ որն է զրպարտությունը, ինչ տուգանքներ կարող են սահմանվել և այլն: Եվ հենց այս որոշման մեջ նշված է՝ ֆինանսական տույժ-տուգանքները պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով լրատվամիջոցի ֆինանսական դրությունը՝ ասուլիսում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Զրպարտության ապաքրեականացումից հետո բոլոր դատական գործընթացներում միշտ եղել են մեծ պահանջներ, բայց փոքր վճիռներ, բոլոր դատավորները հասկացել են ու մաքսիմալ 200-300 հազար դրամի տուգանքներ են սահմանել: Սա աննախադեպ երևույթ է, որ էլեկտրոնային լրատվամիջոցի համար մեկ միլիոն դրամի տուգանք է սահմանվել»,-ասաց Օհանյանը: Արմինե Օհանյանը գտնում է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով՝ վարչապետը, կինը, աղջիկը դասեր են տալիս մամուլին, հատկապես, որ բոլոր լրատվամիջոցները պետռեգիստրում ներկայացրել են հիմնադիրների կազմը, իսկ ամեն տարի ներկայացնում են ֆինանսական հաշվետվություն: «Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերը իրենց ընտանիքն է: Այսինքն՝ էդ պահանջները, նախևառաջ, պետք է ուղղեն իրենց ընտանիքին»,-ասաց Օհանյանը:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ