«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ուկրաինացի հեռուստահաղորդավարը հրապարակավ հայհոյել է Պուտինին

Ուկրաինացի հեռուստահաղորդավարը հրապարակավ հայհոյել է Պուտինին
12.07.2019 | 23:42

Ուկրաինացի լրագրող Արտյոմ Օվդիենկոն հայտարարել է Ուկրաինա – Վրաստանի հեռուստակամուրջի անցկացման մասին՝ հայհոյելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հաղորդավարը տեսաուղերձը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:


Տեսանյութի մակագրության մեջ Օվդիենկոն նշել է․ «18+. ինչպես արձակուրդ կորզել ղեկավարությունից քո հաշվին»՝ ակնարկելով վերջերս «Ռուսթավի-2» հեռուստաընկերության աղմկահարույց պատմությունից հետո Գաբունիային հեռացնելը: «Ռուսթավի-2-ի վրացի գործընկերներս կհաստատեն՝ Պուտին, դու ․․․․․- ես։ Եվ որքան շուտ մենք քեզ տեսնենք սպիտակ հողաթափերով, այնքան ավելի շատ սապերավի և ցինանդալի կխմենք այդ ուրախալի օրը: Բայց քանի դեռ քո բոտոքսը վերջնականապես չի կերել քո ուղեղը, ինձ մի բան բացատրիր՝ ինչո՞ւ ես անընդհատ խցկվում մեր կյանք․․․», – ասել է Օվդիենկոն՝ համեմելով իր խոսքը հայհոյախառն արտահայտություններով:


Լրագրողը նշել է, որ ՌԴ նախագահը թող իր երկրի խնդիրները լուծի, ոչ թե խառնվի ուրիշ պետությունների գործերին․ ջրհեղեղ, խորտակված սուզանավ, այրված ինքնաթիռներ, աղտոտված նավթատար։
«Մենք և վրացիները չէ, որ քեզ պիտի հիշեցնենք, որ դու ․․․․-ես, դա քեզ պիտի ռուսաստանցիները ասեն, բայց դեռ լռում են, դրա համար էլ դու խցկվում ես մեր կյանք քո բռնաբարող սիրով», – ասել է լրագրողը՝ առաջարկելով միանալ վրացիների հետ և խորհրդակցել, թե ինչպես գահընկեց անեն Պուտինին։

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ