ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները

ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները
13.07.2019 | 16:38

ԵՄ28 երկրների ԱԳ նախարարները հուլիսի 15-ին կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում և Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա և կքննարկեն ռազմական էսկալացիայի հնարավորությունը նվազեցնելու հարցը», - լրագրողներին ասել է ԵՄ դիվանագետներից մեկը։ Ըստ դիվանագետի՝ ԱԳՆ ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն:

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao