ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական
13.07.2019 | 16:40

Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից հաղորդել են. «Անցած օրում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1482 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 329 մարդ (99 կին, 167 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1153 մարդ (346 կին, 588 երեխա)»: Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 7 բնակիչ:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ