«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մհեր Գրիգորյան. «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել

Մհեր Գրիգորյան. «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել
13.07.2019 | 16:42

Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք ենթակա են քննարկման, այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս շատ աշխատանք կա անելու. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնի փոփոխության հարցերին: Դիտարկմանը, թե խոսվում է, որ 2020-ի հունվարի 1-ից բարձրանալու է սակագինը, նա պատասխանեց. «Ես նման պաշտոնական որևիցե ազդակ այս հարցի հետ կապված չեմ ստացել»:


Գազի գինը ցածր է մնում «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին, դա որքա՞ն կարող է տևել հարցին նա պատասխանեց. «Ճիշտն ասած՝ անվերջ չի կարող տևել, բայց արդյունվետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ»: Հարցին՝ ռուսական գազից հրաժարվելու և Իրանից գազ գնելու համար քաղաքական կամք կա, թե ոչ, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ Հայաստանի հայրենակիցների շահերից և որևէ կաշկանդվածություն այդ իմաստով չի կարող լինել, բայց ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է բանակցվի:
Անդրադառնալով խոսկացություններին, որ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հոկտեմբերին նախատեսված այցի ընթացքում գազի գնի հարցը կորոշվի, նա ասաց. «Նման սպասումներ չեմ ցանկանա ձևավորևել, եկեք ավելի շատ կենտրոնանանք բանակցությունների և բաղադրիչների քննարկման վրա: Հնարավոր սեղմ ժամկետներում, հիմա ժամկետ չեմ կարող ասել, քննարկվելիք հարցեր կան, «Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու»:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ