«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նախկին զինվորականին «վտարել» են ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, որ սպորտային մեկնաբանը տեղավորվի և Ապրիլյանի հանգամանքները քննի

Նախկին զինվորականին «վտարել» են ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, որ սպորտային մեկնաբանը տեղավորվի և Ապրիլյանի հանգամանքները քննի
13.07.2019 | 16:43

«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանի գործուղումն ԱԺ պաշտպանության հանձնաժողով միայն ռոտացիայով չէ պայմանավորված։ Երեկ տեղեկացանք՝ որպեսզի Մկրտչյանը դառնա այդ հանձնաժողովի անդամ, որը նաև Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորություններ է կատարում, այնտեղից «վտարել» են իմքայլական Արամ Խաչատրյանին։ Երեկ նա մեզ հայտնեց, որ կընդգրկվի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի կազմում։ Մինչդեռ շաբաթներ առաջ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն այդ ռոտացիան պայմանավորեց խմբակցությունում նոր պատգամավորի համալրմամբ. Նարինե Թուխիկյանի՝ փոխնախարար դառնալուց հետո Արթուր Հովհաննիսյանը մանդատ ստացավ և կընդգրկվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, իսկ Արեն Մկրտչյանը կտեղափոխվի պաշտպանության հանձնաժողով։


Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Արեն Մկրտչյանի տեղափոխման որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով կարծում է, որ Մկրտչյանն իր պոտենցիալով օգտակար կլինի ապրիլյան դեպքերի քննության ժամանակ, քանի որ նա դեռևս վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդական աշխատելու ժամանակ հետաքննություն է կատարել ՊՆ-ի վերաբերյալ և մոտ 7 մլրդ դրամ վերադարձրել պետբյուջե։ Արամ Խաչատրյանը նախկին զինվորական է, 1999 թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մինչև 2009թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ Մկրտչյանը մասնագիտությամբ աշխարհագրագետ-երկրաբան է, աշխատել է լրատվամիջոցներում՝ սպորտային մեկնաբան է եղել»:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ