Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի ՊՆ նախարարը պարզաբանել է ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման նպատակը

Թուրքիայի ՊՆ նախարարը պարզաբանել է ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման նպատակը
13.07.2019 | 16:44

Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Էսփերը և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հեռախոսել են, քննարկվել է Թուրքիա ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը՝ հայտնել է Habertürk-ը: Աքարը նշել է, որ S-400 համակարգերի ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ՝ անհրաժեշտություn, քանի որ օդային պաշտպանության տեսանկյունից Թուրքիան խոցելի է: Անկարան գնահատում է նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը և շարունակում է մտածել այդ ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ S-400-ների մատակարարումն ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիքորոշման մեջ որևէ բան չի փոխում:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ