Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ սենատորները կոչ են արել Թրամփին S-400-ների ձեռքբերման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ սենատորները կոչ են արել Թրամփին S-400-ների ձեռքբերման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
13.07.2019 | 16:45

ԱՄՆ մի քանի սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: «Մենք կոչ ենք անում նախագահին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, ինչպես դա պահանջում է «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը»,- նշված է սենատորների հայտարարության մեջ: Օրենսդիրները կողմ են Թուրքիայի դուրս բերմանը F-35 ծրագրին մասնակցող երկրների ցանկից: Փաստաթուղթը ստորագրել են հանրապետականներ Ջիմ Ինհոֆը, Ջիմ Ռիշը և դեմոկրատներ Ջեկ Ռիդը և Բոբ Մենենդեսը: Վաշինգտոնը հույս ունի, որ երկու երկրների հարաբերությունները չեն տուժի ներկայիս սառեցման պատճառով, սակայն, ըստ սենատորների, կարգավորում պետք չէ սպասել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարեցրել շփումները Մոսկվայի հետ:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ