«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ադրբեջանը փոփոխություններ է սահմանել ռազմական բյուջեում

Ադրբեջանը փոփոխություններ է սահմանել ռազմական բյուջեում
13.07.2019 | 16:49

Ադրբեջանի խորհրդարանն ուրբաթ օրը օրինագիծ է ընդունել 2019-ի պետական բյուջեի օրենքում փոփոխություններ անելու մասին: Օրինագծի հոդվածներից մեկը ենթադրում է պաշտպանությանը հատկացվող ծախսերի ավելացում: 150 մլն մանաթ հավելյալ գումար կուղղվի «Պաշտպանական ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերին: Ընդանուր ծավալը կկազմի 3 մլրդ 187 մլն 618 հազար մանաթ (մոտ 1.88 մլրդ դոլար): Ադրբեջանի հավելյալ ծախսերը պաշտպանության ոլորտում ընթացիկ տարում կավելանան 4.9 տոկոսով:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ