Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հաջորդ տարի՝ սահմանադրական փոփոխություններ

Հաջորդ տարի՝ սահմանադրական փոփոխություններ
13.07.2019 | 16:51

«Փաստը» գրում է. «Գնալով ավելի մեծ թափ են ստանում խոսակցությունները, որ եկող տարի տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: Այս նախաձեռնության հիմնական կանոնակարգումները մշակվելու են ոչ այնքան ՔՊ գրասենյակում, որքան ՀԱԿ իրավաբանների կողմից, որոնք այս թեմայի հետ կապված հրավիրել են նաև միջազգային փորձագետների։ Մեր աղբյուրները պնդում են, որ սրա հետ է կապված նաև այն հանգամանքը, որ դեռևս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, և տեղեկությունների համաձայն՝ չի էլ լինելու։


«Անցումային» կոչված արդարադատության մասին իշխանությունների առաջ քաշած թեզը գոնե այս պահին աստիճանաբար դուրս է մնում, և նախատեսվում է այդ հարաբերությունները ուղղակի կանոնակարգել նոր Սահմանադրության մեջ, իսկ որոշ ռիսկային հարցեր թողնել անցումային դրույթներում։ Որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ այսկերպ հիմա էլ այս իշխանություններն են փորձում Սահմանադրությունը հարմարեցնել իրենց՝ ընթացիկ նպատակները կյանքի կոչելու, իսկ հետագայում էլ հեշտ վերարտադրվելու համար»:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ