Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպես է աշխատում Արմեն Սարգսյանը

Ինչպես է աշխատում Արմեն Սարգսյանը
13.07.2019 | 16:53

«Հրապարակը» գրում է. «Որքան էլ մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում ջերմացել են, այնքան էլ այդպես չէ։ IRI-ի ինքնին կասկածելի սոցհարցումից հետո պետական կայքերից մեկն իր ինֆորմացիան վերնագրել էր` «Հայաստանցիների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը»։

Կես ժամ հետո նյութի վերնագիրը փոխվեց․ «Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը»: «Օրրան» բարեգործական միության մեկ տարի առաջ հայտարարած մրցույթում տեղ էր գտել նաև «Ընթրիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ» նոմինացիան։ Շահել էր ամերիկահայ փաստաբան Գարո Մարդիրոսյանը, որի վճարած 10 հազար դոլարը պետք է օգտագործվեր բարեգործական նպատակներով։ 3 օր առաջ տեղի է ունեցել այդ ընթրիքը, սակայն այդ մասին լրատվություն չի գնացել, քանի որ Արմեն Սարգսյանը չի ցանկացել «երևալ», որ կառավարությունում «մարդ չվատանա»՝ պատմեց «Օրրանի» մեր աղբյուրը: «Նա աշխատում է սուպերփափուկ ռեժիմով. առաջիկայում պատրաստվում է մարզային այցերի, սակայն այդ մասին ևս դեռ «ձայն» չեն հանում։ Հուլիսի վերջին առաջին այցը կլինի դեպի Լոռի, այն կավարտվի Ահնիձոր գյուղում` Հրանտ Մաթևոսյանի տան մատույցներում»»:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ