Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լիլիթ Մակունցը չի բացառում Սահմանադրության 213-րդ հոդվածի վերանայում

Լիլիթ Մակունցը չի բացառում Սահմանադրության 213-րդ հոդվածի վերանայում
13.07.2019 | 16:54

ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասուլիսում չբացառեց, որ Սահմանադրության անցումային դրույթներից 213-րդ հոդվածը կարող է փոփոխվել:
«Սահմանադրական դատարանի խնդրի հետ կապված մենք հակված ենք լուծումներով հանդես գալ մինչև սեպտեմբեր: Լուծումների փնտրտուք ասելով՝ նկատի ունենք, որ մեր բոլոր գործողությունները լինեն օրենքի շրջանակներում: Եվ հանգուցալուծումը որևէ կերպ չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն: Բայց միևնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները մեզ հնարավորություն չեն ընձեռում խնդիրը լուծել, անհրաժեշտության դեպքում նաև հանդես գալ օրենսդրական մեխանզիմների մշակմամբ կամ հստակեցմամբ»,- ասաց նա: Ըստ Մակունցի՝ իրավաբանական տիրույթում բախում կա Սահմանադրության անցումային դրույթնեերի վերաբերյալ:

«Եվ ես կարծում եմ, որ առաջին հերթին խնդիրը պետք է լուծվի իրավական տիրույթում: Այո, անցումային դրույթների հետ կապված կան խնդրահարույց կետեր, և մասնավորապես հենց 213-րդ հոդվածի մասին է խոսքը, որը միանշանակ չի մեկնաբանվում»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է 213 հոդվածի փոփոխության առաջարկով հանդես գան, Մակունցը պատասխանեց. «Չեմ բացառում»: Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ