Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Դու պիտի ճախրես»

«Դու պիտի ճախրես»
13.07.2019 | 16:55

Սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող մենահամերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Պարի պետական անսամբլի մասնակցությամբ։

Համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է բարեգործության, որը կփոխանցվի
քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Այդ իսկ պատճառով համագործակցում են «City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ» հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ