Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախագահի նստավայրում հանձնվեցին «Ոսկե ծիրան»-ի գործընկերների հատուկ մրցանակները

Նախագահի նստավայրում հանձնվեցին «Ոսկե ծիրան»-ի գործընկերների հատուկ մրցանակները
13.07.2019 | 16:58

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի վեցերորդ օրը մեկնարկեց ավանդական մամուլի ասուլիսներով: Իրենց ֆիլմերը լրագրողներին ներկայացրին Շավի Սալան («Գիեդանիի պորտը») և Վասիլիսա Պերելիգինան («Լողլողը»):

Ալ.Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսի շրջանակում անցկացվեց կինոծրագիր: Տեղի ունեցավ նաև փառատոնային «Talent Lab» կրթական ծրագրի փակումը:


Օրվա ավարտին փառատոնի հյուրերը հյուրընկալվեցին ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ կայացավ հատուկ մրցանակների հանձնում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկերների կողմից:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանացավ Արուսյակ Սիմոնյանը՝ «Իմ նոր տարին» ֆիլմի համար:
Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի (լավագույն դերասան) արժանացավ Ֆրունզիկ Ամիրխանյանը՝ «Ես տուն կվերադառնամ» ֆիլմի համար:
Հայաստանի կինոգետների և կինոքննադատների ասոցիացիան լավագույն ֆիլմ ճանաչեց Բեհրուզ Շոայբիի «Փայտփորը» ֆիլմը:


Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը լավագույն ֆիլմ ճանաչեց Արման Հարությունյանի «Դեկտեմբերը»: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը լավագույն սցենարի համար մրցանակ հանձնեց Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոն» ֆիլմին: IFCA-ի կողմից մրցանակներ հանձնվեցին Գիորգի Տավարթկիլաձեին «Վատ մարդիկ» և Արթուր Սուքիասյանին «Վերք» ֆիլմերի համար:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ