Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թբիլիսին արտաքին աջակցություն է ակնկալում

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թբիլիսին արտաքին աջակցություն է ակնկալում
13.07.2019 | 23:36

«Deutsche Welle»-ին հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ակնկալում են գործընկերների աջակցությունը: «Նրանք կարող են լինել եթե ոչ միջնորդներ, առնվազն Վրաստանի փաստաբաններ՝ Ռուսաստանին հասկացնելու, որ հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցել փոխադարձ հարգանքի ու միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա»,- ասել է Զուրաբիշվիլին:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ