Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Պենտագոնի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ՊՆ նախարարի հետ

Պենտագոնի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ՊՆ նախարարի հետ
13.07.2019 | 23:43

Հուլիսի 12-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի ՊՆ նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլիսի Աքարը: 30 րոպե տևած զրույցի բովանդակության մասին Պենտագոնը չի հաղորդում:


Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանք քննարկել են ռուսական «S-400» հրթիռային համակարգերին և Սիրիայի վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Թուրքիայի ՊՆ հաղորդագրության համաձայն, նախարար Աքարը ԱՄՆ-ի իր գործընկերոջն ասել է, թե «Թուրքիան շարունակում է մնալ օդային և հրթիռային հարձակումների լուրջ սպառնալիքների տակ և «S-400» համակարգերի գնումը ոչ թե տարբերակ էր, այլ անհրաժեշտություն»:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ