Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան պատրաստվում է լայնամասշտաբ գործողություն իրականացնել Եփրատից արևելք ընկած հատվածում

Թուրքիան պատրաստվում է լայնամասշտաբ գործողություն իրականացնել Եփրատից արևելք ընկած հատվածում
13.07.2019 | 23:46

Daily Sabah-ը, հղում կատարելով զինվորականներից ստացված տեղեկություններին, հաղորդում է, որ Թուրքիան նախապատրաստվում է լայամասշտաբ գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում՝ Եփրատից արևելք գտնվող հատվածում: Այս տարածաշրջանը վեահսկվում է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սիրիական ժողովրդավարական ուժերի կողմից, որոնց հիմքը սիրիացի քրդերից կազմված պաշտպանական ջոկատներն են: Անկարան հանրային պաշտպանների այդ ջոկատներին ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ համարելով Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղը:


«Daily Sabah»-ը նշում է, որ Թուրքիային այդ քայլին դրդում են վերջին ամիսներին ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների (Սաուդյան Արաբիա և Միացյալ Արաբական Էմիրություններ) և քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի ժողովրդավարական ուժերի հանդիպումները, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ այդ տարածաշրջանում ռազմական կոնտինգենտների ավելացման հայտարարությունները: Թուրքիան ցանկանում է օգտագործել հարմար պահը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջեւ հարաբերությունների սրումը, որին այժմ ուղղված է Վաշինգտոնի ողջ ուշադրությունը:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ