Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փաշինյանն անկեղծացել է

Փաշինյանն անկեղծացել է
13.07.2019 | 23:48

Սա մաքուր հայկական հեղափոխություն էր, առանց օտար ԴՆԹ-ի՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, այցելելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն: «Ոմանք հեղափոխությունը կապում են չգիտես ինչերի հետ, ասում են՝ Սորոսը, Պողոսը, Պետրոսը, Արեւմուտքը, Հյուսիսը, Հարավը: Ես ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակում հայկական հեղափոխություն է: Այստեղ օտար ԴՆԹ-ի նշույլ անգամ չկա: Միակ օտար բանը, որ մեր հեղափոխությունում եղել է, դա «Այֆոնն» ու ֆեյսբուքն են: Սա եղել է մաքուր հայկական հեղափոխություն՝ հենված հայկական ավանդական արժեքների վրա, բայց այդ արժեքներին հաղորդել է 21-րդ դարի բնույթ», հայտարարել է Փաշինյանը: Նա ասել է, որ հեղափոխության ընթացքում իրավիճակը դուրս եկավ իշխանության կառավարումից, երբ փողոց դուրս եկան դպրոցականները: Իսկ նրանց հետեւից, ըստ Փաշինյանի, ելան ծնողները, տեսնելով, որ երեխաները չեն լսում տուն վերադառնալու իրենց կոչը:


Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար հեղափոխությունը բանտում անցկացրած շրջանն էր: Երբ բանտարկվեց՝ Հայաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն էր, իսկ երբ դուրս եկավ բանտից արձանագրեց, որ տպագիր մամուլ հասկացությունն արդեն արդիական չէ: Դա մեծ շոկ էր ինձ համար, ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ