Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիդիան ընկերության հայտարարությունն Ամուլսարում լարված իրավիճակի վերաբերյալ

Լիդիան ընկերության հայտարարությունն Ամուլսարում լարված իրավիճակի վերաբերյալ
13.07.2019 | 23:49

Հարգելի գործընկերներ, ի պատասխան Ձեր հարցումների հայտնում ենք հետևյալը. ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր Քննչական կոմիտեի քննիչները՝ փորձագետների մասնակցությամբ պետք է իրականացնեն միջոցառումներ Ամուլսարի տարածքում։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այցը չի նախաձեռնել, ընկերության երկու փորձագետները ուղեկցել են Քննչական կոմիտեի քննիչներին և փորձագետներին։ Մի խումբ ցուցարարներ, որոնք արդեն մեկ տարի ապօրինի փակ են պահում Ամուլսարի ճանապարհները, խոչընդոտել են Քննչական կոմիտեի մուտքն Ամուլսարի տարածք՝ չենթարկվելով ոստիկանության պահանջին։ Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը: Մի խումբ մարդիկ, որոնք մեր համոզմամբ չեն ներկայացնում համայնքի տեսակետը, արդեն մեկ տարուց ավելի իրականացնում են անպատիժ ապօրինություն՝ փորձելով տապալել երկրի ամենախոշոր միջազգային ներդրումը։ Այսօր էլ նրանք փորձել են խոչընդոտել փորձաքննական միջոցառումները, որի նախաձեռնողը ՀՀ Քննչական կոմիտեն է։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ