Չինաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին հորդորում է կրակի հետ չխաղալ

Չինաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին հորդորում է կրակի հետ չխաղալ
14.07.2019 | 14:34

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ինը Միացյալ ԱՄՆ-ին հորդորել է կրակի հետ չխաղալ՝ Թայվանի հետ կապված հարցերում: Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում նա ասել է. «Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում լավ ըմբռնել Թայվանի հետ կապված հարցերի լրջությունը, հորդորում ենք սխալ ազդակներ չհղել Թայվանի անկախության անջատական ուժերին, կրակի հետ չխաղալ Թայվանի ետ կապված հարցերում»:

Վերջերս Վաշինգտոնը հաստատել է Թայվանին զենք վաճառելու թույլտվությունը, ներառյալ «Ստինգեր» հրթիռներ: Գործարքը գնահատվում է 2 միլիարդ 200 միլիոն դոլար: «Վաշինգտոնը քար է բարձրացրել, բայց այն ընկելու է իր ոտքին, եթե փորձի նոր խնդիրներ հարուցել Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում»,- զգուշացրել է Վան Ինը:
Նա մեկշաբաթյա այց է կատարել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա:

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao