Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կհայտարարի հաջորդ շաբաթ

ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կհայտարարի հաջորդ շաբաթ
14.07.2019 | 14:38

Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կհայտարարի հաջորդ շաբաթ: Թուրքիան, չնայած զգուշացումներին, ձեռք է բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը: Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը հանձնվել էր Անկարային: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ: Թուրքիայի ՊՆնախարար Հուլուսի Աքարը նշել էր, որ C-400 համակարգերի ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ անհրաժեշտություն, քանի որ օդային պաշտպանության տեսանկյունից Թուրքիան խոցելի է:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ