Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եգիպտոսում զբոսաշրջիկների համար բացվել է հայտնի «կոտրված» բուրգը

Եգիպտոսում զբոսաշրջիկների համար բացվել է հայտնի «կոտրված» բուրգը
14.07.2019 | 14:42

Եգիպտոսում առաջին անգամ զբոսաշրջիկների համար բացել են հնագույն բուրգերից մեկը՝ փարավոն Սնոֆրուի «կոտրված» բուրգը՝ բացման արարողությանը հայտնել է հնագույն հուշարձանների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա ալ Վազիրին: Առաջինը ներս են մտել արտասահմանցի դիվանագետները, նրանց հրավիրել էր հնագույն հուշարձանների հարցով նախարարությունը: Նրանք ստիպված էին հաղթահարել 100 մետր երկարությամբ փայտյա աստիճաններով վերելքը զառիթափ տարածքում: Այժմ ոչ միայն դիվանագետներն ու լրագրողները, այլև բոլոր ցանկացողները կարող են գնահատել բուրգը ներսից և փորձարկել սեփական կամքի ուժը՝ հաղթահարելով սպասվող դժվարությունները:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ