Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսիայում նոր սերնդի սուզանավ են կառուցել

Ֆրանսիայում նոր սերնդի սուզանավ են կառուցել
14.07.2019 | 14:43

Ֆրանսիայի ատոմային սուզանավերի նոր սերնդի վեց ներկայացուցիչներից մեկը լքել է Շերբուրի շինարարական տարածքը, որտեղ հավաքվել է 10 տարում:
Սուզանավի ներկայացման արարողությանը մասնակցել են նախագահ Էմանուել Մակրոնը և ՊՆ նախարար Ֆլորանս Պարլին: Առաջին սուզանավը ստացել է Սյուֆրեն անվանումը՝ ֆրանսիացի լեգենդար ծովակալ Սյուֆրենի պատվին: Նախատեսվում է սուզանավը ջուրն իջեցնել հուլիսի վերջին, իսկ նավատորմի կազմում կընդգրկվի 2020-ի ամռանը: «10 տարվա ուսումնասիրություն և մշակում, 12 տարվա շինարարություն, 8 մլն ժամվա աշխատանք, տասնյակ հազարավոր ներգրավված անձինք, 400 տարբեր մասնագիտություններ, 750 000 բաղադրամաս, 160 կմ մալուխ: Այս ամենը՝ Սյուֆրենն է»՝ ասել է Էմանուել Մակրոնը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ