Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրիտանիան բացահայտել է ԱՄՆ-ում իր նախկին դեսպանի նամակների արտահոսքի աղբյուրը

Բրիտանիան բացահայտել է ԱՄՆ-ում իր նախկին դեսպանի նամակների արտահոսքի աղբյուրը
14.07.2019 | 14:45

Բրիտանական ոստիկանությունը բացահայտել է ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Քիմ Դերոքի նամակների արտահոսքի աղբյուրը, որոնց մեջ նա շատ վատ էր արտահայտվում ԱՄՆ նախագահի մասին՝ գրում է Sunday Times-ը: «Նրանք կարծում են՝ գիտեն, թե ով է եղել արտահոսքի հեղինակը: Հիմա գործ է հարուցվում, որը դատարանում կքննարկվի: Դա այն մարդն է, ով փաստաթղթերի հասանելիություն է ունեցել,- բացատրեց կառավարության աղբյուրը»:


Սքոթլանդ յարդը և MI6 հետախուզական ծառայությունը ԱԳՆ-ի հետ պարզել է, որ արտահոսքը երրորդ պետության համակարգչային հաքերների պատճառով չէ:
Սքոթլանդ յարդը նշում է, որ բրիտանական ոստիկանությունը դիվանագիտական նամակագրության արտահոսքի հետաքննություն է սկսել:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ