«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բրիտանիայում գնահատել են գրականությամբ զբաղվողների ֆինանսական վիճակը

Բրիտանիայում գնահատել են գրականությամբ զբաղվողների ֆինանսական վիճակը
14.07.2019 | 14:46

Մեծ Բրիտանիայում պրոֆեսիոնալ գրողների երկու երրորդը (67%) 2018-ին ստացել է 10 հազար ֆունտ ստեռլինգ եկամուտ: Բրիտանացիների միջին տարեկան եկամուտը, ըստ պաշտոնական վիճակագրության, 28 հազար ֆունտ է: The Royal Literary Society-ը հետազոտություն է անցկացրել 2,2 հազար հեղինակների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են նրանք ապրում: Գրողների միայն 5% -ն է, որ եկամուտ ունի անմիջապես իր աշխատանքից և վաստակում է 30 հազար ֆունտ, 14%-ը այդ գումարը վաստակում է զուգահեռ այլ աշխատանք կատարելով։
Ավելի շատ վաստակող գրողների մեծ մասը ապրում է Լոնդոնում։

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ