«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նյու Յորքի կենտրոնը հոսանքազրկվել էր

Նյու Յորքի կենտրոնը հոսանքազրկվել էր
14.07.2019 | 14:47

Con Edison էներգետիկ ընկերությունը հաղորդել է, որ շաբաթ երեկոյան առանց լույսի է մնացել 70 000 մարդ: Ինժեներները վերականգնում են էներգամատակարարումը: Con Edison-ի նախագահ Ջոն Մակևոյը հայտարարել է, որ էներգամատակարարումը վերականգնվել է 6 շրջաններից 5-ում: Նա հավելել է, որ էներգահամակարգում ծանրաբեռնվածության մեծացման պատճառ դարձած ամառայինն շոգը չէ բլեկաուտի պատճառը: Կեսգիշերն անց Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Թվիթերում գրեց, որ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: Հրշեջների խոսքով՝ վառվել են Մանհեթենի 64-րդ փողոցի տրանսֆորմատորները: Բիլ դե Բլազիոն Թվիթերում ճշտեց, որ հրդեհը կոյուղու լյուկում է եղեկ և պարզապես տեխնիկական խնդիր է:


Էներգաանջատումը համընկավ 1977-ի բլեկաուտի հետ, որ Նյու Յորքն ընկղմել էր խավարում և պատճառ դարձել կողոպուտների ու հրկիզումների: Քաղաքը անլույս է մնացել և 2003-ի օգոստոսին: Այս անգամ երեկոյան 9-ին հոսանքազրկվեց Մանհեթենի կենտրոնը՝ Հինգերորդ ավենյուից մինչև Հուդզոն: Լույս չկար նաև Բրոդվեյում: Թատրոնները ստիպված էին դադարեցնել ներկայացումները, որոշ դերասաններ դուրս եկան փողոցում խաղալու: Բլեկաուտի մասին երգը Hadestown ներկայացումից հնչում էր Ուոլտեր Կեռայի թատրոնի առաջ:


Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն 100 ոստիկան և ազգային գվարդիայի աշխատակիցներ է ուղարկել՝ կարգավորելու երթևեկությունը: Հեռուստաընկեություններն անցել են պահուստային գեներատորների, որ շարունակեն եթերը: Ոստիկանությունը խնդրել է ուղևորներին դուրս գալ մետրոյի որոշ կանգառներից: Մետրոյում մարդիկ փակված են մնացել ժամից ավելի՝ բացարձակ մթության մեջ կողմնորոշվելով հեռախոսների լապտերներով:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ